Միջանձնային շփում
ն երի կանխում կամ նվազեցում
COVID-19-ի տարածման ռիսկերը նվազեցնելու երաշխիք է սոցիալական հեռավորության պարզ պրակտի
կան. գիտակցված վարքագիծ, որը ներառում է միջանձնային շփումից խուսափում և մարդկանց միջև
անհրաժեշտ հեռավորության պահպանում: Պահանջվող հեռավորությունը կախված է նրանից, թե որ
քան հեշտ է տարածվում վարակը: Ներկայումս ԱՀԿ-ն22 խորհուրդ է տալիս պահպանել մոտավորապես
3,3 ոտնաչափ (1 մետր) հեռավորություն, իսկ ՀՎԿԿ-ն23՝ 6 ոտնաչափ (մոտավորապես 1,8 մետր): Հնարա
վորության դեպքում, ԸՎՄ-ները պետք է սահմանեն ավելի մեծ հեռավորության պահպանման պահանջ:
Այդուհանդերձ, չնայած 6 ոտնաչափ հեռավորությունը համարվում է համեմատաբար անվտանգ, վերջերս
կատարված ուսում
ն ասիրությունները24 ցույց են տվել, որ հազի կամ փռշտոցի կաթիլները կարող են տա
րածվել մինչև 27 ոտնաչափ (ու թ մետր) հեռավորությամբ ծայրահեղ պայմաններում: Դա ցույց է տալիս, որ
բացի սոցիալական հեռավորության նվազագույն պահանջներից, կարևոր է նաև, որ բոլորը պահպանեն
շնչառական հիգիենայի և հազի հիմ
ն ական կանոնները25 (օրինակ, հազալու և փռշտալու ժամանակ
օգտագործեն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ և պատշաճ կերպով դրանցից ազատվեն), մի
մյանց մոտ գտնվելիս կրեն դիմակներ կամ դեմքի պաշտպանության այլ միջոցներ: Դիմակներին առնչվող
կոնկրետ պահանջների վերաբերյալ մանրամասները ներկայացված են ‹‹Ընտրությունների և ռեսուրսների
պլանավորում›› բաժնում:
Սոցիալական հեռավորության վերաբերյալ պայմանը դժվար կլինի իրագործել այն դեպքում, երբ քվեար
կողները փակ տարածքներում ունենան օգնության կարիք, ինչպես նաև այն երկրներում, որտեղ մարդիկ
ավանդաբար սովոր են սերտ շփմանը և սահմանափակ անձնական տարածք ունենալուն: Այդուհանդերձ,
վարակի տարածումը կարող է արդյունավետ կերպով նվազեցվել, եթե մարդիկ լինեն զգոն, տեղադրվեն
հեռավորության պահպանման անհրաժեշտության մասին հիշեցնող ցուցապաստառներ, իսկ շենքերն ու
դրանց կահավորումը հնարավորություն տան խուսափելու ու ղղակի միջանձնային շփում
ն երից: Այս ցու
ցում
ն երը կարող են կիրառվել նաև ընտրատեղամասերի աշխատակիցների վերապատրաստման և ընտ
րողների իրազեկման քարոզարշավ
ն երի ժամանակ: Մանրամասները ներկայացված են ‹‹Ընտրողների
իրազեկում›› բաժնում:
Վարակված անձանց կողմից ընդհանուր օգտագործման առարկաների աղտոտման
ռիսկերի կանխում կամ նվազեցում
նձը կարող է վարակվել նաև վիրուս պարունակող մակերևույթներին կամ առարկաներին, այնուհետև
Ա
սեփական բերանին, քթին և, հնարավոր է նաև, աչքե��րին դիպչելու ճանապարհով, թեև գիտական շր
ջանակները դա չեն համարում որպես կորոնավիրուսի փոխանցման առաջնային ձև: Ռիսկերը մեղմելու
նպատակով ԸՎՄ-ները կարող են նվազեցնել օբյեկտներին հպման և դրանց օգտագործման անհրա
ժեշտությունը՝ հնարավորության դեպքում կիրառելով անհպում մեխանիզմ
ն եր և ապահովել, որ մարդիկ
օգտագործեն կամ դիպչեն առարկաներին բացառապես ախտահանված ձեռքերով: ՀՎԿԿ-ն և ԱՀԿ-ն
առաջարկում են ձեռքերի ախտահանման հետևյալ երկու տարբերակները.
•
օճառ և ջուր. ձեռքերը լավ լվանալ օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան և/կամ
•
առնվազն 60 տոկոսանոց ալկոհոլային հիմքով լուծույթ. օգտագործել առնվազն 60 տոկոսանոց
ալկոհոլային հիմքով լուծույթ՝ ձեռքերն ու մակերևույթներն ախտահանելու համար:
Թեև, մասնավորապես, Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում կիրառվել է նաև քլորի լուծույթ (0.05
տոկոս)՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի նպատակով, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս այն օգտագործել
ձեռքերը լվանալիս՝ ‹‹այդ լուծույթն օգտագործողների և այն պատրաստողների համար դրա ունեցած
հնարավոր վնասների, ինչպես նաև արևի լույսի կամ ջերմության տակ քլորի քայքայման պատճա
-13-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents