ՆԱԽԱԲԱՆ
COVID-19-ի ճգնաժամը կործանարար հետևանքներ ունեցավ ամբողջ աշխարհի մարդկային կյանքերի,
տնտեսությունների և առողջապահական համակարգերի համար: Համավարակի տարածումը համընկավ
նաև ժողովրդավարությունների համար առանձնահատուկ ծանր շրջանի հետ: Մոտ երկու տասնամյակի
ընթացքում առաջին անգամ պետությունների մեծ մասը (92 պետություն` ‹‹Ժողովրդավարության բազմա
զանություն›› զեկույցի 2020թ. տվյալների համաձայն1), բնորոշվում են որպես ավտորիտար պետություններ:
Ավտորիտարիզմի այդ ‹‹երրորդ ալիքն›› ընդգրկեց նույնիսկ այն տարածքները, որոնք տևական ժամա
նակահատված համարվում էին ժողովրդավարության ամրոցներ: Ներկայումս COVID-19-ի ճգնաժամը նոր
հնարավորություններ է ստեղծել ապագա ‹‹ավտորիտար առաջնորդների›› համար՝ ավելի ամրապնդելու
իրենց իշխանությունը պետական կառույցներում և խարխլելու մարդու իրավունքների պաշտպանության
գործընթացը:
Այս դժվարին ժամանակաշրջանում առանձնահատուկ կարևոր է, որ պետական իշխանությունները, կուսակ
ցությունները և թեկնածուները, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային համայնքը միավորեն
իրենց ջանքերը՝ ինչպես քաղաքացիների առողջությունը, այնպես էլ ժողովրդավարությունների ‹‹առողջու
թյունը›› պաշտպանելու նպատակով: Ընտրությունները կազմում են այդ գործընթացի առանցքային տարր,
քանզի դրանք ամրապնդում են ժողովրդավարական ինստիտուտները և իրավունքի գերակայությունը:
Այդպիսի ճգնաժամերի ընթացքում ընտրությունների շահարկումը կամ ոչ պատշաճ անցկացումը կարող
են հանգեցնել հիմ
ն արար ազատությունների տևական խախտմանը, իշխանության կենտրոնացմանը և կո
ռուպցիային: Ճգնաժամի պայմաններում ընտրական գործընթացում ներգրավված անձինք պետք է գործեն
վճռական և թափանցիկ կերպով՝ միաժամանակ հաշվի առնելով հետագա հնարավոր զարգացում
ն երը:
Եթե նրանք հապաղեն, ապա հնարավոր է արդեն ու շ լինի նվազեցնել ինչպես հանրային առողջության,
այնպես էլ ժողովրդավարական իրավունքների հետ կապված ռիսկերը՝ հետաձգված կամ ոչ պատշաճ
կազմակերպված ընտրությունների պատճառով:
Ընտրական համակարգերի միջազգային հասատությունը (IFES)՝ որպես ամբողջ աշխարհում ընտրու
թյունների կառավարման մարմինների հուսալի գործընկեր, տրամադրում է ճշգրիտ տեղեկատվություն և
որոշում
ն երի կայացումն ու ղղորդող առողջ տեխնիկական խորհրդատվություն: Դրա նպատակն է աջակցել
անվտանգ և արժանահավատ ընտրությունների կազմակերպմանը: Հանրային առողջապահական ոլոր
տի փորձագետների հետ խորհրդատվության և համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորված սույն
փաստաթուղթը նոր մարտահրավերներին հարմարվելու և գործընկերների հետ աճելու մեր շարունակա
կան ջանքերի արդյունքն է: Միասին, ինչպես միշտ, մենք կշարունակենք հաղթահարել խոչընդոտները և
կառուցել ժողովրդավարություններ, որոնք նպաստավոր կլինեն բոլորի համար:
Էնթոնի Ն. Բենբըրի
IFES- ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն
1 Anna Lührmann, Seraphine F. Maerz, Sandra Grahn, Nazifa Alizada, Lisa Gastaldi, Sebastian Hellmeier, Garry Hindle
and Staffan I. Lindberg. 2020. Autocratization Surges – Resistance Grows. Democracy Report 2020. Varieties of
Democracy Institute (V-Dem). Retrieved from https://www.v-dem.net/media/filer_public/f0/5d/f05d46d8-626f-4b208e4e-53d4b134bfcb/democracy_report_2020_low.pdf
-1-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents