Երախտիքի խոսք
Հեղինակները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել ‹‹Առող ջապահական հարցերի կա
ռավարման գիտություններ›› խորհրդատվական կազմակերպության, հանրային առողջապահության հար
ցերով գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էլկե Քյոնինգսին, Մյանմարի մասնաճյուղի
IFES-ի գլխավոր տնօրեն Փոլ Գերինին, Ուկրաինայում IFES ծրագրի խորհրդատու Մերեդիթ Էփլգեյթին,
գլոբալ ներառականության հարցերով IFES-ի ավագ խորհրդատու Վիրջինիա Աթկինսոնին, գենդերային
ծրագրերի ավագ մասնագետ Ջինա Չիրիլոյին, IFES-ի գրաֆիկական ձևավորման գծով պատասխանա
տու Կիթոն վան Բեվերենին և IFES-ի հաղորդակցության գծով պատասխանատու Ջանին Դաֆիին՝ սույն
փաստաթղթի մանրակրկիտ ուսում
ն ասիրության և իրենց անգնահատելի ներդրման համար:
Մի քանի խոսք հեղինակների կողմից
IFES-ը փորձել է կազմել հնարավորինս համապարփակ ուղեցույց՝ միաժամանակ պահպանելով դրա
կիրառելիությունն ու օգտակարությունը տարբեր ընտրական համակարգերի դեպքում: Այդուհանդերձ,
որոշ առաջարկությունների իրագործման հնարավորությունը մեծապես կախված է յուրաքանչյուր երկրի
օրենսդրական շրջանակներից: Հարկ է նաև նշել, որ համավարակի նոր դրսևորում
ն երի և մարդկային
առողջության վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ փաստերն օրեցօր փոփոխվում են: Սույն փաս
տաթղթում ներկայացված ուղենիշները հիմնված են դրա հրապարակման պահին COVID-19-ի վերաբերյալ
ունեցած գիտելիքի վրա:
եև ներկայացված առաջարկությունները նախատեսված են առողջությանն ու ղղված ռիսկերը նվազագույ
Թ
նի հասցնելու և ընտրությունների կազմակերպիչների ու ընտրողների՝ ընտրություններին մասնակցության
նկատմամբ, վստահությունը մեծացնելու համար, այդուհանդերձ տարբեր համատեքստեր առաջադրում
են տարբեր մակարդակի սպառնալիքներ: Ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշումը ոչ բոլոր
դեպքերում կարող է լինել լավագույ�� տարբերակը: Ընտրական գործընթացների անցկացման հնարավո
րության և դրանց ձևի վերաբերյալ որոշում
ն երը պետք է հիմնվեն պետական առողջապահական ոլորտում
իրավասու մարմինների հետ համատեղ մշակված ռիսկերի համապարփակ գնահատումների վրա: Քանի
որ ընտրություններն իրենց բնույթով քաղաքական իրադարձություններ են, հանրային առողջապահական
ճգնաժամի պայմաններում ընտրությունների անցկացման հարցի շուրջ քննարկում
ն երը կարող են լինել
ավելի արդյունավետ, եթե դրանցում ներգրավված լինեն նաև կուսակցություններն ու քաղաքացիական
հասարակությունը, և եթե դրանք հիմնված լինեն բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա:
-2-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents