ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր դիտարկում
ն եր COVID-19-ի շրջանում հանրային առողջապահական
ռիսկերի նվազեցման վերաբերյալ
Միջանձնային և անհատների ու վիրուսային կաթիլների ու ֆոմիտների միջև ու ղղակի շփում
ն երը կարող
են տեղի ունենալ ընտրական գործընթացի տարբեր փուլերում՝ հանգեցնելով համավարակի հնարավոր
տարածմանը: Լիբերիայում Էբոլայի բռնկման վերաբերյալ IFES-ի կատարած վերլուծության արդյունքում
առանձնացվել են ընտրական գործընթացի 40 դրվագ՝ կապված մարդկանց կուտակում
ն երի և ընդհանուր
առարկաների օգտագործման հետ՝ այդպիսով մեծացնելով հիվանդության տարածման ռիսկերը: Այդ ընդ
հանուր փոխազդեցությունները չեն սահմանափակվում միայն ընտրությունների օրով: Դրանք տեղի են
ունենում ընտրական ցիկլի բոլոր փուլերում:
Հաշվ�� առնելով կորոնավիրուսի փոխանցման յուրահատուկ մեթոդները, հաջորդ բաժիններում քննարկ
վող բոլոր ցուցում
ն երն ու առաջարկությունների նպատակն է՝
• Կանխել կամ նվազեցնել միջանձնային շփում
ն երը
• Կանխել կամ նվազեցնել վարակակիր անձանց կողմից ընդհանուր օգտագործման առարկաների
աղտոտումը
•
Կանխել կամ նվազեցնել անհատների փոխազդեցությունն աղտոտված առարկաների հետ
Իշխանությունները պետք է ամբողջապես պլանավորեն ընտրական գործընթացը և հաշվի առնեն վերոն
շյալ բոլոր երեք խնդիրները, քանզի որքան շատ են նախազգուշական միջոցները, այնքան քիչ են ռիսկե
րը: Միաժամանակ, ԸՎՄ-ներն ունեն սահմանափակ ժամանակ և ռեսուրսներ՝ անհրաժեշտ միջոցների
ձեռքբերման և ընտրական գործընթացում նոր ընթացակարգերի ներմուծման համար: Ուստի, ռիսկերի
նվազեցմանն ու ղղված ջանքերը պետք է կազմեն ռեսուրսներն օպտիմալացնելու համընդգրկուն ռազմա
վարության մաս՝ հիմնված կոնկրետ միջավայրում COVID-19-ի ռիսկերի գնահատման վրա: Արդյունավետ
կիրառման դեպքում այդ միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել հիվանդության տարածման ռիս
կերը և ողջամիտ կերպով մեղմել ընտրական գործընթացների ժամանակ մարդկանց շրջանում վարակի
նկատմամբ առկա վախը: Հակառակ դեպքում, կարող է արձանագրվել մասնակցության ցուցանիշի կտրուկ
նվազում և առաջանալ ընտրական արդյունքների լեգիտիմության խնդիր:
Ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերը պետք է կազմեն ռեսուրսներն
օպտիմալացնելու համընդգրկուն ռազմավարության մաս՝ հիմնված կոնկ
րետ միջավայրում COVID-19-ի ռիսկերի գնահատման վրա:
-12-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents