Այլ պետական ինստիտուտների հետ համակարգային աշխատանքն առավելագույնս արդյունավետ և
փոխշահավետ դարձնելու համար ԸՎՄ-ները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն երեք
առանցքային խնդիրների վրա՝ անկախ ընտրությունների անցկացման հանգամանքից: Ստորև ներկայաց
ված երեք միջոցառումներն ունեն առանցքային նշանակություն հանրային առողջապահական ճգնաժամի
պայմաններում ընտրական գործընթացի կազմակերպման համար.
•
Առողջապահական համակարգի տեղի իրավասու մարմինների և փորձագետների հետ իրա
կանացնել հանրային առողջապահական ռիսկերի համատեղ գնահատում, որը կներառի բոլոր
ընտրական գործընթացները և դրանց շրջանակում վարակի տարածման ռիսկերը: Դա պետք է
իրականցվի ռիսկերի գնահատման այն գործընթացին զուգահեռ, որոնք արդեն նախաձեռնել են
որոշ ԸՎՄ-ներ՝ ամբողջական և թափանցիկ ընտրությունների ապահովման նպատակով (օրինակ,
ընտրակեղծիքների, համակարգային մանիպուլ յացիաների և չարաշահում
ն երի կանխում):
•
Բոլոր շահագրգիռ կողմերի (օրինակ, կուսակցություններ, քաղաքացիական հասարակության կազ
մակերպություններ (ՔՀԿ), դիտորդական խմբեր) հետ խորհրդատվությունների և գնահատման
արդյունքների հիման վրա մշակել ռիսկերի նվազեցման պլան, որում մանրամասն կներկայաց
վեն կանոնակարգերում և ընթացակարգերում անհրաժեշտ փոփոխությունները և այն լրացուցիչ
նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն ընտրության կազմակերպիչներին և այլ շահագրգիռ կող
մերին՝ իրեն�� վերապահված գործառույթներն իրականացնելու համար: Որոշ դեպքերում կարող
է դիտարկվել նաև օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը30:
ԸՎՄ-ներից կարող է պահանջվել նաև իրազեկման պլանի մշակում՝ հանրությանը ռիսկերի նվա
զեցման միջոցառում
ն երի մասին իրազեկելու համար:
•
Ռիսկերի նվազեցման պլանն ինտեգրել ԸՎՄ-ների վերանայած գործառնական պլանում: Դա,
ամենայն հավանականությամբ, կպահանջի ընտրությունների օրացույցի և բյուջեի վերանայում:
I փուլ. նախընտրական գործողություններ
Ընտրությունների և ռեսուրսների պլանավորում
Դիտարկում
ն եր հետաձգում
ն երի և ընտրական օրացույցում ու իրավական դրույթնե
րում անհրաժեշտ այլ փոփոխությունների վերաբերյալ
շխարհում COVID-19-ի տարածմանը զուգահեռ գրեթե 60 երկրներ և տարածքներ հայտարարեցին համա
Ա
պետական կամ տարածքային ընտրությունների հետաձգման մասին՝ այն մտավախությամբ, որ լայնամասշ
տաբ ընտրական գործընթացները կարող են արագացնել վարակի տարածման տեմպերը, և որ ԸՎՄ-ները
ի վիճակի չեն լինի բավարար չափով մեղմել այդ ռիսկերը: Թեև որոշ դեպքերում այդ հետաձգում
ն երը
կարող են լինել լավագույն լուծումը՝ ընտրության մասնակիցներին ու կազմակերպիչներին պաշտպանելու
համար, դրանք կարող են ծառայել նաև որպես քաղաքական մանիպուլ յացիաների և իշխանության չա
րաշահում
ն երի հնարավորություն31: Պետության ղեկավարները կարող են օգտագործել հանրային առող
ջապահական ճգնաժամը որպես պատրվակ ընտրական գործընթացները կասեցնելու համար և ընդլայնել
իրենց իշխանությունը՝ խարխլելով ժողովրդավարական սկզբունքները ստեղծված ծանր պայմաններում:
Եթե հետաձգումը քաղաքացիներին պաշտպանելու միակ հնարավոր լուծումն է, ապա ԸՎՄ-ները և հան
րային իշխանությունները պետք է ենթարկվեն ընտրությունների հետաձգմանը վերաբերող իրավական
դրույթներին, առողջապահության ոլորտի մարմինների և ընտրական գործընթացում ներգրավված անձանց
-15-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents