հետ համատեղ մշակեն ռիսկերի գնահատման և դրանց նվազեցմանն ու ղղված պլաններ՝ ավելի ու շ փու
լում ընտրություններն անցկացնելու վերաբերյալ, հնարավորության դեպքում՝ սահմանեն ընտրությունների
անցկացման նոր ժամկետներ, հանրությանը ներկայացնեն հիմ
ն ավորում
ն եր իրենց որոշում
ն երի վերաբե
րյալ և իրազեկեն այն գործողությունների մասին, որոնք նախաձեռնելու են հանրային առողջապահական
ռիսկերը նվազեցնելու նպատակով ընտրական գործընթացում ներառված բոլոր կողմերի համար:
Դիտարկում
ն եր ընտրությունների ժամկետների վերաբերյալ
Ընտրությունների անցկացման օրը կամ ժամանակային միջակայքը սահմանելիս՝ պետք է հաշվի առնվեն
բազմաթիվ գործոններ, ներառյալ՝ եղանակային պայմանները: Ընտրությունները կարող են նշանակվել,
օրինակ, ավելի մեղմ ջերմաստիճանով կամ ավելի քիչ տեղում
ն երով ուղեկցվող եղանակներին, որպեսզի
ընտրողները հնարավորություն ունենան հավաքվել բաց երկնքի տակ և խուսափեն փակ տարածքնե
րում կուտակում
ն երից: Այն դեպքում, երբ հիվանդությունները փոխանցվում են այնպիսի վեկտորներով,
ինչպիսիք են մոծակները կամ այլ միջատները, ապա իշխանությունները պետք է հաշվի առնեն նաև
այդ վեկտորների առավել ակտիվ շրջանը: Օրինակ, հարբուխի վարակն ավելի բարձր ջերմաստիճանի
դեպքում նահանջում է: 2003թ. սուր շնչառական համախտանիշի (SARS) տարածումը ևս նվազեց բարձր
ջերմաստիճանի պայմաններում: Թեև Միացյալ Նահանգներում և Եվրոպայում որոշ փորձագետներ ակն
կալում են COVID-19-ի տեմպերի որոշակի նվազում ավելի տաք, խոնավ եղանակային պայմաններում32,
դեռևս հստակ չէ, թե որքան զգալի կլինի նվազման աստիճանը: Բացի այդ, հիվանդության տարածումը
Հարավային կիսագնդում ցույց է տալիս, որ բարձր ջերմաստիճանը դեռևս բավարար չէ կորոնավիրուսի
տարածումը զսպելու համար:
Ընտրությունների և ընտրական գործընթացների ժամկետների վերաբերյալ որոշում կայացնելիս՝ պետք է
հաշվի առնել նաև հիվանդության տարածման տեմպերը: COVID-19 համավարակի դեպքում ԱՀԿ-ն առանձ
նացրել է տարածման սցենարների 4 կատեգորիա33. 1) ոչ մի դեպք, 2) եզակի դեպքեր, 3) դեպքերի կլաս
տերներ, 4) ներհամայնքային տարածում: Վերջինս ա��ավել բարդ կատեգորիա է, քանզի այն ենթադրում է
բազմաթիվ չփոխկապակցված կլաստերների հայտնաբերում երկրի տարբեր հատվածներում: Վատագույն
սցենարների դեպքում կառավարության նախաձեռնած միջոցառում
ն երը, ինչպիսիք են, օրինակ, պար
տադիր մեկուսացումը և ճանապարհորդական խիստ սահմանափակում
ն երը, կարող են առկա կարգով
ընտրությունները դարձնել ոչ կենսունակ:
ԸՎՄ-ները պետք է հաշվի առնեն նաև իրենց երկրում կամ տարածքում հիվանդության բռնկման փուլը:
Հիմնվելով գրանցված դեպքերի աճի հետագծի վերաբերյալ ստացված տվյալների արժանահավության
վրա՝ իշխանությունները կարող են պատկերացում կազմել, թե արդյոք հիվանդությունն ունի աճի միտում,
կայուն է, թե նվազում է: Թեև այդ փոփոխականն ինքնին չի կարող երաշխավորել ընտրությունների ան
վտանգությունը, քանզի կարող են առաջանալ հիվանդության նոր օջախներ, սակայն կայուն և նվազող
թվերն ապահովում են ընտրությունների անցկացման առավել լավատեսական սցենարներ:
Վերջապես, պետք է հաշվի առնել նաև ընտրությունների անցկացման պահին երկրի առողջապահական
համակարգի կառուցվածքն ու ներուժը և հիվանդանոցների ծանրաբեռնվածության ակնկալվող աստիճանը:
Եթե հիվանդանոցների մահճակալների և թոքերի արհեստական օդափոխման սարքերի թվի պահանջար
կը հասնի հնարավոր առավելագույնին, ապա ընտրությունների անցկացումը կարող է գերծանրաբեռնել
առողջապահական համակարգը և այն մոտեցնել կործանման՝ չհաշված նաև ընտրատարածքներ անհա
տական պաշտպանիչ միջոցների մատակարարում
ն երը:
-16-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents