Դիտարկում
ն եր լրացուցիչ նյութերի, սարքավորում
ն երի և պարագաների սահմանման
ու ձեռքբերման վերաբերյալ
ԸՎՄ-ները պետք է կատարեն մի շարք փոփոխություններ ձեռք բերված նյութերի և/կամ սարքավորում
ների ու ղղությամբ այն դեպքում, եթե որոշվի ընտրություններն անցկացնել հեռավար կարգով: Օրինակ,
եթե երկրի օրենսդրական շրջանակները թույլ են տալիս, փոստային կամ հեռակա կարգով քվեարկության
համակարգի ներդնումը կամ ընդլայնումը կարող են պահանջել ավելի մեծ քանակությամբ ծրարներ և սար
քավորում
ն եր, ավելի խոշոր փոստային վճարում
ն եր և շենքեր՝ քվեաթերթիկների մշակման և լրացուցիչ
անձնակազմի հավաքագրման ու վերապատրաստման համար: Ընտրական ընթացակարգերն առցանց
հարթակ տեղափոխելու դեպքում անհրաժեշտ կլինեն հավել յալ ֆինանսական միջոցներ՝ անվտանգ վիր
տու ալ հարթակների ստեղծման և պահպանման համար:
Առկա կարգով ընտրությունների անցկացման դեպքում ևս ԸՎՄ-ները պետք է ձեռք բերեն մի շարք պարա
գաներ՝ ընտրողների և թեկնածուների գրանցման ու քվեարկության ընթացքում հիվանդության տարած
ման ռիսկերը նվազեցնելու համար: Պետք է սահմանվեն համապատասխան ռեսուրսները, մատակարար
ընկերությունները, իսկ գնում
ն երը կատարվեն հնարավորինս արագ և թափանցիկ, որպեսզի ամեն ինչ
պատրաստ լինի ժամանակին և բավարար քանակությամբ:
Հատկապես այնպիսի հիվանդությունների լայնամասշտաբ տարածման դեպքում, ինչպիսին է COVID-19-ի
համավարակը, կարող են առաջանալ որոշ ապրանքների մատակարարման ընդհատում
ն եր՝ արտադրող
ընկերությունների ժամանակավոր փակման և որոշ ապրանքների նկատմամբ խոշոր գլոբալ պահանջար
կի պատճառով: Ուստի, առաջարկվում է, որ նախքան ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում
կայացնելը ընտրությունների կազմակերպիչները համոզվեն, որ բոլոր անհրաժեշտ պարագաներն առկա
են և ժամանակին կարող են առաքվել: Ցանկալի է, որ անհրաժեշտ իրերի մատակարարումը հենվի երկ
րում նախապես մշակված քվեարկության պարագաների մատակարարման ցանցի վրա:
Ինչպես արդեն նշվել է, COVID-19-ի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար ընտրատեղամասերը,
ամենայն հավանականությամբ, կունենան հետևյալ պարագաների անհրաժեշտությունը.
•
Օճառ կամ ալկոհոլային հիմքով լուծույթ՝ ձեռքերը լվանալու և ախտահանելու համար, և մակեր
ևույթներն ախտահանելու համար հաստատված այլ ախտահանիչ միջոցներ: Յուրաքանչյուր
նյութի քանակը կախված է ընտրողների և ընտրատեղամասերի քանակից և բոլոր այն անհա
տական միջոցառում
ն երից (օրինակ, ընտրողների գրանցում, ընտրատեղամասերի աշխատա
կիցների վերապաատրաստում), որոնք ԸՎՄ-ն նախատեսում է անցկացնել: Թեև ընտրության
օրը մասնակցության ցուցանիշը հազիվ թե հասնի 100 տոկոսի, ԸՎՄ-ները պետք է նախատեսեն
քվեարկողների հնարավոր առավելագույն քանակ:
• Դիմակներ: Եթե դիմակները ճիշտ պատրաստվեն և օգտագործվեն, ապա կնվազեցնեն օդակաթի
լային մասնիկների ներթափանցումը և կմեծացնեն դիմակը կրողի շրջապատի պաշտպանությունը:
N95 ռեսպիրատորները կարող են լինել լավ տարբերակ ապրանքների անսահմանափակ մատա
կարարում
ն երի պայմաններում՝ հաշվի առնելով դրանց բարձր արդյունավետությունը34: Բժշկական
դիմակները նույնպես օգտակար են, թեև դրանք ապահովում են ավելի քիչ պաշտպանություն, քան
N95 ռեսպիրատորները: Հաշվի առնելով այդ պարագաների գլոբալ սղությունը՝ բուժաշխատող
ներին պետք է տրվի բացարձակ առաջնահերթություն ինչպես N95 ռեսպիրատորների, այնպես
էլ բժշկական դիմակների ձեռքբերման հարցում: Ապրանքների սղության պահպանման դեպքում
ԸՎՄ-ները պետք է դիտարկեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ, ընտրատեղամասե
րի աշխատակիցներին, այլ աշխատողներին և ընտրողներին ապահովեն կտորից դիմակներով:
Վերջիններիս օգտագործման դեպքում պետք է ներկայացվեն ու պահպանվեն դրանց պատշաճ
լվացման վերաբերյալ կանոնները: Եթե ԸՎՄ-ներն ի վիճակի չլինեն ընտրության մասնակիցնե
րին ապահովել դիմակներով, ապա պետք է նրանց կոչ անեն գնել կամ պատրաստել ինքնաշեն
-17-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents