Հարկ է նաև նշել, որ թեև սույն փաստաթղթում ներկայացված առաջարկությունները կօգնեն նվազագույ
նի հասցնել հանրային առողջապահական ռիսկերը և կմեծացնեն ընտրողների ու ընտրությունների կազ
մակերպիչների վստահությունն ընտրությունների նկատմամբ, տարբեր համատեքստեր առաջադրում են
տարբեր մակարդակի սպառնալիքներ, և առկա կարգով ընտրությունների անցկացումը միշտ չէ, որ կարող
է լինել լավագույն տարբերակը: Ընտրական գործընթացների իրականացման հնարավորության և դրանց
ձևի վերաբերյալ որոշում
ն երը կլինեն ավելի արդյունավետ, եթե դրանք
•
խարսխվեն հանրային առողջապահության ոլորտում իրավասու մարմինների հետ համատեղ իրա
կանացված ռիսկերի համապարփակ գնահատում
ն երի վրա,
•
հաշվի առնեն երկրի ընտրատարածքների ամբողջ սպեկտրը ներկայացնող կուսակցությունների
և քաղաքացիական հասարակության դերակատարների պատկերացում
ն երը,
•
հիմնվեն ճգնաժամի պայմաններում ընտրությունների անցկացման հետ կապված բոլոր ռիսկերի
ընդհանուր դիտարկման վրա:
Հիմնական արդյունքներ և առաջարկություններ
ԱՀԿ-ի4 և ԱՄՆ ՀՎԿԿ-ի5 ներկայացրած վերջին տվյալների համաձայն, COVID-19 համավարակը հիմնա
կանում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն նոր համավարակը կարող է փոխանցվել
նաև ֆոմիտների՝ վիրուսով աղտոտված առարկաների կամ մակերևույթների, հետ անուղղակի շփման
արդյունքում: Ընտրական գործընթացի ավելի քան 40 դրվագ կապված է մարդկանց կուտակում
ն երի կամ
ընդհանուր առարկաների օգտագործման հետ: Հետևաբար, համապատասխան կանխարգելիչ միջոցներ
չձեռնարկելու դեպքում կլինեն հիվանդության փոխանցման զգալի ռիսկեր: Այդ ընդհանուր փոխազդեցու
թյունները սահմանափակված չեն միայն ընտրությունների անցկացման օրով: Դրանք տեղի են ունենում
ընտրական ցիկլի բոլոր փուլերում: Հաշվի առնելով համավարակի տարածման այդ կոնկրետ եղանակները՝
ստորև ներկայացված առաջարկությունները վերաբերում են ընտրական գործընթացի բոլոր միջոցառում
ներին:
•
Հաղորդակցվել և համագործակցել հանրային առող ջապահության ոլորտի իրավասու մար
մինների հետ՝ ռիսկերի վերլու��ության, որոշումների կայացման, ռիսկերի նվազեցմանն ու ղղված
ռազմավարությունների պլանավորման և արդյունավետ իրականացման հարցերի շրջանակում:
•
Կանխել կամ նվազեցնել միջանձնային շփումները. պարտադրել սոցիալական հեռավորության
և շնչառական հիգիենայի պահպանում, անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործում, հնա
րավորության դեպքում հեռավար գործիքների և մեխանիզմների կիրառում:
•
անխել կամ նվազեցնել ընդհանուր մակերևույթների և առարկաների աղտոտումը. պարտադ
Կ
րել անձնական պաշտպանիչ միջոցների (դիմակների) օգտագործում և շնչառական հիգիենայի
պահպանում, հնարավորության դեպքում անհպում մեխանիզմների կիրառում:
•
Կանխել կամ նվազեցնել մարդկային շփումն աղտոտված մակերևույթների և առարկաների
հետ. խրախուսել ձեռքերի ախտահանումն օճառով և ջրով կամ ալկոհոլային լուծույթներով, կոչ
անել չդիպչել բերանին, քթին և աչքերին, հաճախակի ախտահանել օգտագործված առարկաներն
ու մակերևույթները, պարտադրել անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործում, հնարավո
րության դեպքում անհպում մեխանիզմների կիրառում:
Ի լրումն այս կարևոր համընդգրկուն միջոցառում
ն երի, ԸՎՄ-ները կշահեն նաև այն դեպքում, եթե ընտ
րական գործընթացի յուրաքանչյուր փուլի ժամանակ հաշվի առնեն ստորև ներկայացված առաջարկու
թյունները.
-4-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents