ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունները, որպես կանոն, ներառում են մարդկանց զանգվածային կուտակում
ն եր ոչ միայն դրանց
անցկացման օրը, այլև, օրինակ, քարոզարշավ
ն երի և ընտրողների գրանցման փուլերի ընթացքում: Այդ
միջոցառումները մեծացնում են մարդկային շփումները և ուղղակի ու անուղղակի ռիսկերը՝ կապված վա
րակված մակերևույթների միջոցով վիրուսի տարածման հետ: Դրանց անցկացումը հիվանդության բռնկման
պայմաններում կարող է լուրջ ռիսկեր առաջացնել հանրային առողջության համար: Միաժամանակ, դրանց
չեղարկումը կարող է նաև խաթարել դժվարությամբ ձեռք բերված կայունությունն ու ժողովրդավարական
ինստիտուտների նկատմամբ վստահությունը: Այդ երկընտրանքի առջև կանգնած իշխանությունները պետք
է որոշեն, թե արդյոք ընտրությունների անցկացումը նպատակահարմար է, թե ոչ և, եթե՝ այո, ապա արագ
արձագանքեն այն նոր մարտահրավերներին, որոնք հիվանդության բռնկումն առաջադրել է ընտրական
գործընթացի համար: Հնարավոր է, որ իշխանություններից պահանջվի կատարել ճշգրտումներ ընտրա
կան գործընթացի ժամանակացույցում, կիրառել նոր և վերանայված ընթացակարգեր, որոնք կնվազեցնեն
վարակի տարածման ռիսկերը, ապահովել անհրաժեշտ ֆինանսավորում և ձեռք բերել անհրաժեշտ պարա
գաներ: Նրանք պետք է իրենց գործողությունները համակարգեն քաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ
կողմերի հետ: Դրա նպատակն է ապահովել փոփոխությունների իրականացման հնարավորությունն ու
դրա շուրջ համընդհանուր համաձայնությունը, քանզի ընտրական գործընթացի փոփոխություններն ավելի
մեծ հավանականությամբ կհաջողեն և կլինեն ընդունելի, եթե դրանք լինեն որոշումների կայացման մաս
նակցային գործընթացի արդյունք:
Ընտրություններ և հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներ
ՀԿ-ն սահմանում է հանրային առող ջապահության ոլորտում արտակարգ իրավիճակները որպես «հի
Ա
վանդության առաջացում կամ առողջական վիճակին անմիջական սպառնալիք՝ բիոահաբեկչության, էպի
դեմիայի, պանդեմիայի կամ նոր և մահաբեր վարակի կամ կենսաբանական տոքսինի պատճառով, որը
կարող է հանգեցնել մահացության կամ մշտական կամ երկարաժամկետ հաշմանդամության6: Հանրային
առողջապահության ոլորտի ճգնաժամի կառավարման փորձագետները ևս օգտագործում են ճգնաժամի
բավական լայն սահմանում՝ բարդ համատեքստում խելամիտ որոշում ների կայացման կարևորությունն
ընդգծելու համար:
Ճգնաժամը ‹‹լուրջ սպառնալիք է համակարգի հիմ նական ենթակառուցվածքների կամ հիմ նարար ար
ժեքների ու նորմերի համար, որը ժամանակի սղության և խիստ անորոշ հանգամանքների պատճառով
պահանջում է ծայրահեղ որոշումների կայացում»7: Վերջիններս վերաբերում են ոչ միայն երկրի առողջա
պահական համակարգին, այլև գործունեության այն բոլոր ոլորտներին, որոնք կարող են ուղղակիորեն
կամ անուղղակիրեն նպաստել խնդրի սրացմանը և ճգնաժամին արձագանքող անձանց ու համակարգերի
ծանրաբեռնվածությանը:
...Հանրային առողջապահական ճգնաժամի պայմաններում ընտրություն
ների անցկացումը հնարավոր է, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ
պլանավորում՝ ստեղծված ծանր իրավիճակն ավելի չսրելու համար:
անզի ընտրությունները և ընտրական միջոցառում
Ք
ն երը սովորաբար ներառում են մարդկանց զանգվա
ծային կուտակում
ն եր, դրանք կարող են արագացնել հիվանդությունների տարածումը, որոնց փոխանցման
եղանակները ներառում են ու ղղակի կամ անուղղակի միջանձնային շփում
ն եր: Առանց ռիսկերի նվազեցմանն
-8-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents