ու ղղված համապատասխան ռազմավարությունների՝ ընտրական գործընթացները կարող են հանգեցնել
դեպքերի թվի կտրուկ աճի, և գերծանրաբեռնված առողջապահական համակարգը մոտեցնել քայքայման:
Չնայած մի շարք մարտահրավերներին՝ որոշ երկրներ կարողացել են հանրային առող ջապահության
ոլորտի ճգնաժամի պայմաններում անցկացնել հարաբերականորեն հաջող ընտրություններ, ինչպես,
օրինակ, Միացյալ Նահանգները 1918թ. իսպանական հարբուխի համավարակի ժամանակ8, Լիբերիան
2014թ. Էբոլայի բռնկման շրջանում9 և վերջերս Հարավային Կորեան՝ ներկայիս COVID-19 համապարակի
պայմաններում10: Այդ երկրները ցույց տվեցին, որ հանրային առողջապահական ճգնաժամի պայմաննե
րում ընտրությունների անցկացումը հնարավոր է, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ պլանավորում՝
ստեղծված ծանր իրավիճակն ավելի չսրելու համար:
Ի՞նչ է COVID-19-ը
COVID-19-ը 2019թ. բռնկված կորոնավիրուսային վարակիչ հիվանդություն է, որն առաջացել է SARSCoV-2 կորոնավիրուսի արդյունքում՝ նոր շտամ, որն առաջին անգամ հայտնաբերվել է մարդկանց մոտ
2019թ. վերջին: Ենթադրվում է, որ վիրուսն առաջին անգամ մարդկանց փոխանցվել է Չինաստանի
Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհան քաղաքում ծովամթերքի և թռչնամսի շուկայում վաճառված
չղջիկների կամ պանգոլինների (թեփամորթներ) միջոցով11: Հիվանդությունն արագ տարածվեց ամ
բողջ աշխարհում, և 2020թ. մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից որակվեց որպես համավարակ12:
Սույն փաստաթղթի մշակման պահի դրությամբ, հաստատվել է COVID-19-ի գրեթե 4 միլիոն դեպք
212 երկրներում և տարածքներում՝ հանգեցնելով ավելի քան 270,000 մահվան դեպքերի:
Ախտանշանները
ԱՀԿ-ի համաձայն13, COVID-19-ի հիմ
ն ական ախտանշաններն են ջերմությունը, հազը, հևոցը կամ
դժվարացած շնչառությունը: ԱՄՆ ՀՎԿԿ-ն14 նշում է նաև մկանային ցավը, գլխացավը, դողը և համի
ու հոտի կորուստը՝ որպես COVID-19-ի պոտենցիալ ախտանշաններ:
Թեև տարբեր ուսում
ն ասիրություններում նշվում են տարբեր տվյալներ, ենթադրվում է, որ նոր կո
րոնավիրուսով վարակվածների զգալի տոկոսը չի ունենում որևէ ախտանշան կամ ունենում է միայն
թույլ արտահայտված ախտանշաններ: Տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ նախաախտանշան
ներ (առաջին ախտանշաններին նախորդած մի քանի օրը) և թույլ արտահայտված ախտանշաններ
ունեցող անձինք կարող են դառնալ հիվանդության տարածողներ15: Հնարավոր է նաև, որ որևէ
ախտանշան չունեցող անձինք՝ COVID-19-ի թեստի դրական արդյունքով, լինեն վարակի «լուռ տա
րածողներ»16, ինչն էլ ավելի է բարդացնում վարակի տարածման նվազեցմանն ու ղղված միջոցառում
ները: Տվյալները փաստում են, որ ինկուբացիոն շրջանը՝ վարակի հայտնվելուց մինչև SARS-CoV-2-ի
ախտանշանների զարգացումը, տևում է 2-14 օր17:
Առավել ծանր դեպքերում վարակը կարող է առաջացնել թոքաբորբ, սուր շնչառական համախտա
նիշ և մահացություն: Տարեցները և խրոնիկ հիվանդություն ունեցողները գտնվում են ավելի բարձր
ռիսկային խմբում18: Սույն փաստաթղթղի հրապարակման պահին COVID-19-ի դեմ հաստատված
պատվաստանյութ կամ բուժում չկա, թեև բժշկական փորձարկում
ն երը շարունակվում են:
-9-
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents